Առողջ երեխա
Անհաս երեխաներ
Պատճառները և դասակարգումը: Նորածինը համարվում է անհաս (օրապակաս), երբ ծնվում է 28-38 շաբաթական հղիության ընթացքում, 2500 գ պակաս մարմնի զանգվածով և 45 սմ-ից պակաս հասակով։
Ըստ նորածնի մարմնի զանգվածի տարբերակում են անհասության 4 աստիճաններ։
I աստիճանի դեպքում մարմնի զանգվածը հավասար է 2001-2500 գ,
II աստիճանի դեպքում՝ 1501-2000 գ,
III աստիճանի դեպքում՝ 1001-1500 գ,
IV աստիճանի դեպքում՝ 1000 գ և ավելի պակաս։
Վաղաժամ ծննդաբերության պատճառները կարող են կապված լինել ինչպես մոր, այնպես էլ պտղի հետ։ Անհասության ամենահաճախակի պատճառներ են նախկինում կատարված արհեստական վիժումները, բազմապտուղ հղիությունը, հղիության տոքսիկոզները. հատկապես նեֆրոպաթիան, սրտանոթային և ներզատական հիվանդությունները (հիպերտոնիկ հիվանդություն, ռևմատիզմ, շաքարային դիաբետ և այլն), մոր սուր և քրոնիկական վարակները (գրիպ, սիֆիլիս, բրուցելյոզ, տոքսոպլազմոլ և այլն)։ Անհասության պատճառներ կարող են լինել նաև որոշ պրոֆեսիոնալ վնասակարությունները, հղիության ընթացքում ֆիզիկական և հոգեկան վնասվածքները, մոր և պտղի արյան անհամատեղելիությունը, մոր վնասակար սովորությունները (ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլն)։ Վաղաժամ ծննդաբերությունները նկատվում են պտղաձվի անկանոնությունների, պտղի ոչ ճիշտ դիրքի, պտղի արատների, ընկերքի առձգման դեպքերում և այլն։ Վաղաժամ ծննդաբերություն առաջացնող պատճառը երբեմն չի հաջողվում հայտնաբերել։
Պտղի զանգվածի վրա մեծապես ազդում են հղիության ընթացքը, մոր հիվանդությունները, բազմապտղությունը։ Անբարենպաստ պայմանների ազդեցության հետևանքով նորածին անհասի մարմնի զանգվածը հաճախ պակասում է, հազվադեպ՝ ավելանում (օրինակ՝ դիաբետային ֆետոպաթիայի դեպքում)։ Անհաս երեխաների մոտ հանդիպում է բնածին հիպոտրոֆիա, որի առաջացման համար մեծ դեր է խաղում հղիության ուշ տոքսիկոզը։ Վ.Մ. Ստեպանենկոյի տվյալներով, անհասության IV աստիճանի դեպքում ներարգանդային հիպոտրոֆիան հայտնաբերվում է երեխաների 87,5%-ի մոտ, III աստիճանի դեպքում՝ 52,5%-ի, II աստիճանի դեպքում՝ 89%-ի, I աստիճանի դեպքում՝ 60%-ի մոտ։
Բնածին հիպոտրոֆիայի դեպքում նորածնի մարմնի զանգվածը չի համապատասխանում հղիության տվյալ ժամկետի համար բնորոշ տվյալներին։
Հեղինակների մեծ մասը գտնում է, որ ներարգանդային հիպոտրոֆիան ազդում է երեխայի հետագա զարգացման ընթացքի վրա։ Այդ պատճառով էլ առաջարկվում է ներարգանդային հիպոտրոֆիայով ծնված անհաս երեխաներին ծնվելու պահից ընդգրկել հարմարվողականության շրջանում անբարենպաստ ընթացքով և կյանքի 1 տարում զարգացման շեղումներ ունեցող բարձր վտանգի երեխաների խմբի մեջ։
Անհաս երեխաների առանձնահատկությունները
Անհաս նորածինների համար բնորոշ է ենթամաշկային ճարպաշերտի գրեթե լրիվ բացակայությունը։ Զանգվածահասակային գործակիցս կազմում է 30-50։ Անհաս նորածինների գլուխը մեծ է և գանգի ուղեղային մասը գերակշռում է դիմային մասի նկատմամբ։ Պարանոցը և ստորին վերջույթները կարճ են։ Պորտը սովորականից ցածր է տեղադրված։ Մաշկը կնճռոտ է, մուգ կարմրավուն գույնի, առատորեն ծածկված է աղվամազով, Հատկապես դեմքը, մեջքը, վերջույթները։
Ականջի խեցիները փափուկ են, ամուր հպված գլխին, եղունգները երբեմն չեն հասնում մատների ծայրերին։ Աղջիկների մոտ սեռական ճեղքը բաց է, որը բացատրվում է սեռական մեծ շուրթերի թերզարգացումով, որոնք չեն ծածկում փոքր շուրթերը։ Տղաների մոտ ամորձիները ամորձապարկի մեջ իջած չեն։ Նկատվում է ենթամաշկային բջջանքի այտուցման հակում։ Սառեցման դեպքում կարող է զարգանալ մաշկի կոշտացում (սկլերոդերմիա): Պորտի մնացորդը համեմատաբար ուշ է ընկնում՝ 5-7-րդ օրը (հասուն նորածինների մոտ` 3-4-րդ օրը)։ Պորտի վերքը լավանում է ծնվելուց 7-10 օր հետո։ Անհասները հասուն երեխաներից տարբերվում են բազմաթիվ ֆունկցիոնալ հատկանիշներով։ Անհաս նորածինների օրգանների և համակարգերի գործունեության ցածր մակարդակը պայմանավորված է նրանց ձևաբանական զգալի թերհասունությունով, ինչպես նաև նոր միջավայրում օրգանիզմի զարգացման առանձնահատկություններով։ Անհաս նորածին երեխաներին բնորոշ է թուլությունը, քնկոտությունը, մկանային տոնուսի իջեցումը, թույլ են արտահայտված կամ բացակայում են ծծելու և կլման ռեֆլեքսները։ Անհաս նորածին երեխաների կյանքի առաջին ամիսներին օրգանիզմի անհասության մասին վկայող ընդհանուր հատկանիշներից են նաև արտաքին գրգռիչների նկատմամբ նրանց ցածր տարբերակող պատասխան ռեակցիան, օրգանիզմի համակարգերի անբավարար փոխազդեցությունը, նյութափոխանակային հարմարվողականության պրոցեսների դանդաղ ընթացքը։
Անհասների մոտ ջերմակարգավորումը կատարյալ չէ, ցածր է ջերմարտադրանքը, բարձր՝ ջերմակորուստը։ Քրտնարտադրությունը բացակայում է։ Այդ իսկ պատճառով էլ երեխաները հեշտությամբ գերտաքանում են (բարձրանում է նրանց ջերմությունը)։ Նորածնի մարմնի ջերմաստիճանի օրական ռիթմը հաստատվում է միայն կյանքի 3-րդ ամսից հետո։
Անհաս երեխաների շնչառությունը տարբերվում է հասուն երեխաների շնչառությունից՝ ավելի մեծ հաճախությամբ և անկայունությամբ, շնչական շարժումների փոքր խորությամբ և մակերեսային բնույթով։
Անհաս երեխաների շնչառության առանձնահատկությունները պայմանավորված են կենտրոնական նյարդային համակարգի թերհասությամբ։ Շնչառության հաճախությունը ենթակա է զգալի տատանումների և հասնում է 1 րոպեում 36–82-ի (միջինը՝ 48-52) և համապատասխանում է երեխայի անհասության աստիճանին։ Մեծ հաճախության շնչառություն է նկատվում մարմնի փոքր զանգված ունեցող երեխաների մոտ։
Անհաս նորածին երեխաների սրտի կծկումների հաճախականությունը տատանվում է 1 րոպեում 140-160-ի սահմաններում։ Առաջին օրերին զարկերակային ճնշումն ավելի ցածր է լինում (սնդ. սյան 75/20 մմ), հետո այն որոշ չափով բարձրանում է (սնդ. սյան 85/40 մմ)։
Հասուն երեխաների համեմատությամբ անհասների սրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները ցածր են, և տարբեր ազդեցությունների պայմաններում սրտի աշխատանքը կատարվում է ավելի հաճախացած ռիթմով, պուլսի և արյան ճնշման նվազ կայունությամբ։ Որոշ անհաս երեխաների մոտ, ավելի հաճախ՝ նրանց հասունության ավելի մեծ աստիճանում, հայտնվում է այսպես կոչվող «Առլեկինի ախտանիշը», կողքի պառկած դիրքում նկատվում է մաշկի տարբեր գունավորում, մարմնի ստորին մասը՝ վարդագույն, իսկ վերին մասը՝ մնում է սպիտակ։
Անհաս երեխաների մարսողական տրակտը մի շարք առանձնահատկություններ ունի։ Հասուն երեխաների համեմատությամբ, զգալի ցածր են ստամոքսահյութի սպիտալուծիչ ակտիվությունը և ստամոքսաղիքային տրակտի գեղձերի ֆերմենտային գործառությունը։ Ստամոքսահյութի թթվայնությունը (PH) մարսողության բուռն շրջանում հասնում է միայն 4,4-ի։ Անհաս երեխաների մոտ բարձր է աղիքի պատի թափանցելիությունը ինչպես մանրէների, այնպես էլ մարսողության ընթացքում գոյացող նյութերի համար։
Ցածր է անհաս նորածինների երիկամների օսմոսային ճնշումը կարգավորող ունակությունը։ Հասուն նորածինների համեմատությամբ ցածր է նաև երիկամների խտացնող հատկությունը։ Երիկամների արտազատական ֆունկցիան անբավարար է զարգացած։ Այդ կապակցությամբ կյանքի աոաջին շաբաթներին անհաս երեխաներին հակաբիոտիկներ նշանակելիս խորհուրդ է տրվում` հասուն երեխաների համեմատությամբ, ավելի քիչ նշանակել։
Անհասների ոչ սպեցիֆիկ իմունիտետի ցուցանիշները (պրոպերդինի տիտրը, լեյկոցիտների ֆագոցիտային ակտիվությունը), հասուն նորածինների համեմատությամբ, ցածր են։ Ցածր է նաև. սպեցիֆիկ իմունիտետի գոյացման ունակությունը։
Անհաս նորածինների կյանքի առաջին օրերին հարմարվողականության պրոցեսները դանդաղ են ընթանում և որքան անհաս է երեխան, այնքան այն ավելի երկարատև է ու ծանր։ Անհաս երեխաների մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական կորուստը մեծ է և նորմայում կազմում է 6-14% (հասուն երեխաներինը՝ մինչև 10%)։ Մարմնի զանգվածը վերականգնվում է դանդաղորեն՝ 2-3 շաբաթում։ Ֆիզիոլոգիական դեղնությունը երբեմն ընդունում է ձգձգվող բնույթ։ Ֆիզիոլոգիական էրիթեման երկար է պահպանվում։ Հետծննդյան ացիդոզը ավելի երկարատև է։ Անհաս երեխաների ջուր խմելու ռեժիմը չպահպանելու դեպքում, ինչպես նաև գերտաքացման ժամանակ, հեշտությամբ անցողիկ (տրանզիտոր) տենդ է առաջանում։
Անհաս նորածինների սեռական կրիզը հասուն երեխաների համեմատությամբ զգալիորեն հազվադեպ է հանդիպում։ Միզաթթվային ինֆարկտը, հասուն նորածինների համեմատությամբ, անհասների մոտ սովորաբար ուժեղ է արտահայտված։ Տոքսիկ էրիթեման հաճախ երկարատև բնույթ է ընդունում և կարող է նկատվել կյանքի 3-րդ շաբաթում։ Անհասների կյանքի առաջին ամսվա վերջում երբեմն սակավարյունություն է զարգանում։ Լեյկոցրտային բանաձևի I խաչաձևումը, հասուն երեխաների համեմատությամբ, ավելի ուշ է նկատվում (կյանքի 7–15-րդ օրերին) կամ ընդհանրապես բացակայում է (երբ երեխան ծնվում է լիմֆոցիտոզով)։
Անհաս երեխաների Ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացումը
Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։
Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին հաշվով 2,5-3 սմ։ Կյանքի առաջին 2 ամիսներին գլխի շրջագիծը միջին հաշվով 3-4 սմ-ով գերազանցում է կրծքավանդակի շրջագիծը։ Մեկ տարեկանում, կախված անհասության աստիճանից, գլխի շրջագիծը հասնում է 43-46 սմ, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 41-46 սմ։ Հայտնի է, որ հասուն նորածինների մարմնի զանգվածը կրկնապատկվում է կյանքի 3-4 ամիսներին և եռապատկվում՝ 1 տարեկանում։ 2-3,5 ամսականում անհաս երեխաների մարմնի զանգվածը կրկնապատկվում է։ 3 տարեկանում անհաս երեխայի զանգվածը և հասակը մեծ մասամբ մոտենում է հասուն նորածինների համապատասխան ցուցանիշներին։ Անհաս երեխայի ֆիզիկական զարգացման հարցերում արագ կողմնորոշման համար կարելի է օգտվել հետևյալ կանոնից։ Եթե երեխան անհաս է 1 ամսով, ապա նրա մարմնի զանգվածն ու հասակը մոտենում են հասուն երեխայի համապատասխան ցուցանիշներին 1-1,5 տարեկանում, 2 ամսով՝ 2-2,5 տարեկանում, 3 ամսով՝ 3-4 տարեկանում։
Անհաս երեխաները, հասուն երեխաների համեմատությամբ, որոշ չափով ետ են մնում հոգեշարժողական զարգացման տեսակետից։ Նրանց տեսողական և լսողական կենտրոնացումը, ձեռքերի նպատակասլաց շարժումները, նստելու, կանգնելու և քայլելու ունակությունները 0,5-2 ամիս ավելի ուշ են զարգանում։ Սկսում են խոսել մի քանի ամիս ուշացումով։ Ներարգանդային գոյության անբարենպաստ պայմանները, պտղի երկարատև հիպոքսիան, ծնվելուց հետո հեմոդինամիկ և նյութափոխանակության խանգարումների ոչ ժամանակին կարգավորումը, հիպոգլիկեմիայի վիճակները բացասաբար են անդրադառնում անհաս երեխաների հոգեշարժողական զարգացման վրա։ Երբեմն առաջանում է ուղեղային սպաստիկ պարապլեգիա, հնարավոր են հեմիպարեզնեո, օլիգոֆրենիա։ Անհրաժեշտ է նաև նշել, որ անհաս երեխաների մեծ մասը զարգանում է լիովին նորմալ ու դառնում հասարակության լիարժեք անդամներ։
Անհաս նորածինների հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունները
Անհաս նորածինների մի շարք օրգանների և համակարգերի թերհասունության և օրգանիզմի անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով նրանց մոտ, հասուն նորածինների համեմատությամբ, նկատվում է ավելի բարձր հիվանդացություն և մի շարք հիվանդությունների յուրահատուկ ընթացք։
Նորածինների հեմոլիզային հիվանդությունն անհասների մոտ ավելի ծանր է ընթանում։ Ենթամաշկային բջջանքի գրեթե բացակայությունը նպաստում է դեղնության ավելի ուշացած կլինիկական արտահայտությանը, որի պատճառով էլ բուժումը կատարվում է ոչ ժամանակին։ Արյան փոփոխությունները ոչ միշտ են համապատասխանում հիվանդության ծանրությանը։ Խիստ արտահայտված սակավարյունությունը, էրիթրոցիտոգը, լեյկոցիտոզը, որոնք բնորոշ են հասուն նորածինների հեմոլիզային հիվանդությանը, անհաս նորածինների մոտ կարող են բացակայել։ Խոր անհաս երեխաների մոտ բիլիռուբինային թունավորումը զարգանում է արյան մեջ ուղղակի բիլիռուբինի համեմատաբար ցածր մակարդակի դեպքում։
Անհաս երեխաների մոտ հաճախ նկատվող պորտային սեպսիսի համար բնորոշ է ենթասուր ընթացքը։ Հիվանդության հիմնական նշաններից են թուլությունը, վատ ծծելը, փսխման առաջացումը կամ հաճախացումը, մաշկային ծածկույթների գորշ երանգավորումով գունատությունը, զանգվածի աճի դադարումը։ Ջերմային ռեակցիան, որպես կանոն, բացակայում է։ Լյարդը մեծանում է, առաջանում է դեղնություն։ Սեպսիսն անհասների մոտ հաճախ բարդանում է թոքաբորբով, որը բնորոշվում է կլինիկական նվազ արտահայտվածությամբ։ Ամենածանր բարդությունը նեկրոզային-խոցային էնտերոկոլիտն է՝ խոցերի ծակվածքով (պերֆորացիա) և պերիտոնիտի զարգացումով։
Անհաս նորածինների մոտ թոքաբորբը հաճախ սկսվում է աստիճանաբար։ Նկատվում է թուլություն, հիպոտոնիա, հիպոռեֆլեքսիա, գերակշռում են շնչական անբավարարության և թունավորման երևույթները։ Շնչառությունը սովորաբար մակերեսային է, հաճախացած, երբեմն տնքոցներով։ Նկատվում է պերկուտոր հնչյունի տիմպանիկ երանգավորում, կրեպիտացիոն խզզոցներ, կապտուկի երևույթներ։ Ծայրամասային արյան շրջանառության խանգարման նշանները շատ վաղ են հայտնվում։
Ռախիտն անհասների մոտ զարգանում է ավելի վաղ, քան հասուն երեխաների մոտ՝ 1-2 ամսականում։ Հիվանդությունն արագ առաջադիմում է և սովորաբար ընթանում է սուր ձևով։ Անհաս երեխաների ռախիտի ընթացքին յուրահատուկ է նյարդավեգետատիվ խանգարումների բացակայությունը։
Առողջ անհաս երեխաների կյանքի առաջին 2-3 ամիսներին հաճախ առաջանում է, այսպես կոչվող, վաղ սակավարյունություն, որը կապված է էրիթրոցիտների բարձր հեմոլիզի և արյունաստեղծ համակարգի հարաբերական անբավարարության հետ։ Կյանքի 4-րդ ամսում հեմոլիզը զգալի պակասում է և կարմիր արյան ցուցանիշները լավանում են։ Անհաս երեխաների վաղ սակավարյունությունը հատուկ բուժում չի պահանջում։ Ուշ զարգացող սակավարյունությունը գրեթե միշտ ընթանում է երկաթի պակասորդով։ Վերջինս պայմանավորված է մորից ստացած երկաթի պաշարների սպառումով, ինչպես նաև սննդից ստացվող երկաթի անբավարար յուրացումով և, հասուն երեխաների համեմատությամբ, մարմնի զանգվածի և արյան ծավալի ավելացման ավելի ինտենսիվ պրոցեսների պատճառով երկաթի նկատմամբ ունեցած պահանջի մեծացումով։
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն